Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 148
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 148
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ <<ՍՈԼԱՐ ՍԹԱՐ ԻՔՍ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 50-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական  օրենսգրքի>> 216-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով <<ՍՈԼԱՐ ՍԹԱՐ ԻՔՍ>> ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Արաբյանի լիազորված անձի՝ Վարդան Դադայանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է

1.Թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին համայնքի սեփականություն հանդիսացող 05-083-0103-0056 ծածկագրով 0,0528հա, 05-083-0103-0055 ծածկագրով 0․02565հա, 05-083-0104-0106 ծածկագրով 0.77703 հա, 05-083-0500-0006 ծածկագրով 0.02255 հա հողամասերը՝  սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրել <<ՍՈԼԱՐ ՍԹԱՐ ԻՔՍ>> ՍՊԸ-ին՝ Վարդենիս համայնքի Վանեվան բնակավայրում կառուցել 5000 կվտ  հզորությամբ՝ <<ՍՈԼԱՐ ՍԹԱՐ 1>> արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի էլեկտրահաղորդման գծի սպասարկման համար:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի օգտագործման՝  սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 05-083-0103-0056 ծածկագրով 0,0528հա՝ 26500 (քսանվեց հազար հինգ հարյուր), 05-083-0103-0055 ծածկագրով 0․02565հա՝ 13000 (տասներեք հազար), 05-083-0104-0106 ծածկագրով 0.77703 հա՝ 390000 (երեք հարյուր իննսուն հազար), 05-083-0500-0006 ծածկագրով 0.02255 հա՝ 11500 (տասնմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.12 Մբ)
(1.29 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը և առաջարկեց թույլատրել համայնքի սեփականություն հանդիսացող 05-083-0103-0056 ծածկագրով 0,0528հա, 05-083-0103-0055 ծածկագրով 0․02565հա, 05-083-0104-0106 ծածկագրով 0.77703 հա, 05-083-0500-0006 ծածկագրով 0.02255 հա հողամասերը՝  սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրել <<ՍՈԼԱՐ ՍԹԱՐ ԻՔՍ>> ՍՊԸ-ին՝ Վարդենիս համայնքի Վանեվան բնակավայրում կառուցել 5000 կվտ  հզորությամբ՝ <<ՍՈԼԱՐ ՍԹԱՐ 1>> արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի էլեկտրահաղորդման գծի սպասարկման համար:

 Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի օգտագործման՝  սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 05-083-0103-0056 ծածկագրով 0,0528հա՝ 26500 (քսանվեց հազար հինգ հարյուր), 05-083-0103-0055 ծածկագրով 0․02565հա՝ 13000 (տասներեք հազար), 05-083-0104-0106 ծածկագրով 0.77703 հա՝ 390000 (երեք հարյուր իննսուն հազար), 05-083-0500-0006 ծածկագրով 0.02255 հա՝ 11500 (տասնմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

Համապատասխան փաստաթղթերը կցված են:

Հարցի վերաբերյալ առարկոււթյուններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner