Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 127
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 127
ՌՈՄԱՆ-ՍՅՈՒՐ-ԻԶԵՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ԴՈՖԻՆԵ ՌՈՄԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 24 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ռոման-սյուր-Իզերի քաղաքապետի և միջազգային կապերի գծով քաղաքային խորհրդի անդամի համատեղ գրությունը, հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է․

1․Վարդենիս համայնքի ավագանու 24 հունվարի 2025 թվականի  <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու և հաստատելու մասին>> N 3-Ն որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունը՝ վարչական բյուջեի 4729 /ավագանիների ծախսերի փոխհատուցում/ տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 500․000 ՀՀ դրամ, այն ավելացնելով բյուջեի 4222 /արտասահմանյան գործուղումներ /տնտեսագիտական հոդվածին՝ ընդամենը դարձնելով 1․500․000 դրամ:

2.Ռոման-սյուր-Իզեր մեկնելու և Դոֆինե Ռոման տոնավաճառին մասնակցելու նպատակով Վարդենիս համայնքի պատվիրակության գործուղման համար համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից՝ 4222 (արտասահմանյան գործուղումներ) հովածից հատկացնել 1․500․000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(485.78 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ Վարդենիսի քույր քաղաքից ունենք հրավեր՝ Ռոման-սյուր-Իզեր մեկնելու և Դոֆինե Ռոման տոնավաճառին մասնակցելու  համար: Առաջարկում եմ Վարդենիս համայնքի պատվիրակության գործուղման համար՝ վարչական բյուջեի 4729 /ավագանիների ծախսերի փոխհատուցում/ տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 500․000 ՀՀ դրամ, այն ավելացնելով բյուջեի 4222 /արտասահմանյան գործուղումներ /տնտեսագիտական հոդվածին։

Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը՝ առաջարկելով բաժանել երկու կետի՝ առաջին կետը դառնա երկրորդ և կնշվի թե որքան գումար է հատկացվում, իսկ առաջին կետով կատարել փոփոխություն բյուջեում: 

Համայնքի ղեկավարը առաջարկեց հատկացնել 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ, սակայն երևի կծախսվի մոտ 800000/ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Հարց հնչեց պատվիրակության կազմի մասին, որին ի պատասխան համայնքի ղեկավարը հայտնեց, որ կազմն արդեն հաստատված է, առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր արդեն խմբակցությունների ղեկավարների հետ:

Այլ առաջարկություններ և առարկություններ չեղան, քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner