Սույն թվական օգոստոսի 4-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն բաժնի պետերի և պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ:
Աշխատանքային խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց նախորդ խորհրդակցության ժամանակ քննարկված թեմաներին և խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված աշխատանքներին:
Քննարկվեց Փոքր Մասրիկ բնակավայրում գտնվող հողատարածքների մասով ընթացակարգի հարցը։ Ներկայացվեց բոլոր բաժիններում աշխատանքային ժամերին կատարված ներկա-բացակաների արդյունքները, որոնք հանձնվեցին աշխատակազմ ուսումնասիրելու և ոչ հարգելի բացակայությունների առկայության դեպքում առանձնակի ուշադրություն դարձնելու համար։ Հանձնարարականների ժամկետների հետ կապված շեշտվեց, որպեսզի ժամկետներում տեղեկատվությունը չհասցնելու դեպքում ներկայացվի լրացուցիչ ժամկետ խնդրելու մասին զեկուցագիր։
Խորհրդակցության սկզբում՝ գնումների, զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանը տեղեկացրեց ռոյալթիների մասով իրականացվող աշխատանքները: Այս առումով համայնքի ղեկավարը առանձահատուկ ուշադրության հրավիրեց շինարարական աշխատանքների հսկողությանը և ՕԿՋ-ների որակով կատարմանը: Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հանձնարարեց բնակավայրերում շինարարական աշխատանքների վերահսկողությունը վերապահել այն աշխատակիցներին, ովքեր համակարգում են բնակավայրերում սեփական եկամուտների հավաքագրման մասով տարվող աշխատանքները:
Օրակարգի թեմաներից էր նաև բերքահավաքի աշխատանքները, որը ներկայացրեց համայնքի ղեկավարի օգնական Ա. Եղիազարյանը, ով նշեց, որ այս առումով աշխատանքները ընթանում են բնականոն հունով:
Կոմունալ տնտեսություն և բարեկարգում ՀՈԱԿ-ի տնօրեն Սարգիս Շհոյանը ներկայացրեց Վարդենիս քաղաքում և բնակավայրերում մաքրությանն և բարեկարգմանն ուղղված աշխատանքները, տրվեցին խիստ ցուցումներ, ինչպես նաև այս առումով համայնքի ղեկավարը առաջարկեց ըստ անհրաժեշտության ավելացնել աղբամաններ:
Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Է. Պետրոսյանը խոսեց ավարտական ակտերի վերահսկողական աշխատանքների ընթացքից:
ԿՄՍԵ և ՍԱ բաժնի պետի հետ քննարկվեց նաև օգոստոսի 12-ի միջոցառումների հետ կապված հարցերը։
Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ս. Գրիգորյանը ներկայացրեց ամսվա կտրվածքով համայնքի սեփական եկամուտների կատարողականը, համայնքի ղեկավարի կողմից տրվեց հստակ հանձնարարական՝ ներկայացնել այն բնակավայրերի ցուցակը, որոնց պատասխանատունները չեն կազմել և ներկայացրել ծանուցագրեր կուտակված ապառքների վերաբերյալ և սեփական եկամուտները նախատեսված չափով կատարելու համար ժամկետ տալ մինչև 25.08.2025թ.-ը : Արդյունքները քննարկել 26.08.2025թ.-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Փաստաթղթաշրջանառության մասով անդրադարձ կատարեց քարտուղարության, անձանակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Կ. Աբրահամյանը, ով նշեց, որ գրությունների և հանձնարարականների մասով ընթացակարգերը հիմնականում պահպանվում են, տարվում է համապատասխան վերահսկողություն:
Խորհրդակցության ավարտին անդրադարձ կատարվեց համայնքի ավագանու արտահերթ նիստ հրավիրելու հանգամանքին՝ պայմանավորված է նոր ուսումնական տարվա մեկնարկին ուղղված աշխատանքներով և առաջին դասարան հաճախող երեխաներին նվերներ տալու ընթացակարգով: |