Ղեկավարվելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով և 23-րդ հոդվածի առաջին մասով՝ որոշում եմ.
1․Վարդենիս համայնքի Լուսակունք բնակավայրի վարչական տարածքում ապօրինի հողօգտագործման համար (խոտհարք) Մխիթար Վահանի Սողոմոնյանի նկատմամբ նշանակել վարչական տուժ՝ նախազգուշացում:
2. Սույն որոշումը համարվում է ընդունված համայնքի ղեկավարի կողմից ստորագրվելու օրվանից և ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին օրենքով սահմանված կարգով վարույթի մասնակիցներին իրազեկելու հաջորդող օրվանից։
3․Որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով՝ որոշումը ստանալու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում: