|
Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրում 2024 թվականից Կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է 50 տեղանոց մանկապարտեզ, որի աշխատանքներն ավարտվելու են 2026թվականի երկրորդ եռամսյակում։
Նախագծով նախատեսված չէ մանկապարտեզում խմելու ջրի անցկացման շինարարական աշխատանքների իրականացումը, ուստի անհրաժեշտ է ձեռք բերել շուրջ մեկ միլիոն երկու հարյուր հազար ՀՀ դրամի շինարարական նյութեր (պոլիէթիլենային խողովակներ շուրջ 500մ, կցամասեր, գնդիկային փականներ, միացման գոտիներ, ավազ), իսկ ընթացիկ աշխատանքներն իրականացվի համայնքի կողմից։
Ուստի առաջարկեց թույլատրել Գեղամասար բնակավայրի հիմնանորոգվող մանկապարտեզի խմելու ջրի ջրագծի անցկացման նպատակով ձեռք բերել համապատասխան շինարարական նյութեր 4․5․1 գործառնական դասակարգման 4213 հոդվածից շուրջ մեկ միլիոն երկու հարյուր հազար ՀՀ դրամի չափով՝ իրականացնելով հրատապ մեկ անձից գնման ընթացակարգ:
Հարցի վերաբերյալ առարկոււթյուններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|