Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



05 նոյեմբերի 2025 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱԲԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 46 ՀԱՍՑԵԻ 05-068-0013-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,39316 ՀԱ ՀՈՂԱՄԱՍ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածով, ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով և հիմք ընդունելով Հովհանես Բահադուրի Հովհանեսյանի դիմումը (ծնված՝ 16.01.1966թ.), 14.01.2025 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը` ժառանգական գործ՝ 11/2025, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման 0,39316 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ. 

1.Բահադուր Նիկոլայի Հովհանեսյանի ժառանգորդ՝ Հովհանես Բահադուրի Հովհանեսյանին (ծնված՝ 16.01.1966թ.) և համասեփականատերեր՝ Աիդա Շուրիկի Քոչարյանին (ծնված՝ 30.07.1972թ.), Ռոզա Հովհաննեսի Հովհաննիսյանին (ծնված՝ 20.10.1991թ.) պատկանող Նորաբակ բնակավայր, 1-ին փողոց 46 հասցեում գտնվող հողամասում 1965 թվականին կառուցված բնակելի տուն՝ 59,60 քմ, անասնաշենք՝ 33,60 քմ և 87,70 քմ մակերեսներով շինությունները ճանաչել օրինական, որպես նրանց սեփականություն:

2. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող Նորաբակ բնակավայր, 1-ին փողոց 46 հասցեի (ծածկագիր՝ 05-068-0013-0006)  բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման 0,39316 հա հողամասը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է Հովհանես Բահադուրի Հովհանեսյանի, Աիդա Շուրիկի Քոչարյանի և Ռոզա Հովհաննեսի Հովհաննիսյանի սեփականություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Գուրգեն Մնացականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner