Խնդիր → Տրանսպորտ և ճանապարհներ
Համառոտ նկարագրություն`
Որպես սոցիոլոգ, ցանկանում եմ ուշադրություն հրավիրել Ավազան գյուղում տրանսպորտի բացակայության խնդրին։ Գյուղի բնակիչները լուրջ դժվարությունների են հանդիպում՝ աշխատանքի, դպրոց, բժշկական կենտրոն և Վարդենիս համայնքի այլ կարևոր կառույցներ հասնելու համար, իրավիճակը սահմանափակում է բնակիչների սոցիալական ակտիվությունը։Տրանսպորտային միջոցի տրամադրումը կբարձրացնի գյուղի և համայնքի միջև կապը, կխթանի տնտեսական և սոցիալական զարգացում։
Խնդրում եմ դիտարկել գյուղի համար հանրային տրանսպորտի տրամադրման հարցը։
Խնդրի հասցեն`
8P23+VJ Ավազան, Հայաստան
Ներկայացման ամսաթիվ`
19/09/2025 14:09