Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 121-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 սեպտեմբերի 2025 թվականի N 121-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 24 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 6-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  18 -րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 

1.Վարդենիս համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 24-ի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /ՀՈԱԿ-ներ/ և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 6-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման հավելվածի

ա)«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ բաժնում՝ ավելացնել «Զոդող»-ի, «Սուրբ Վարդան տարածքի բարեկարգող հսկիչ»-ի հաստիքներ, իսկ «Վարորդ աղբատարի» և «Բանվոր աղբահեռացնող» հաստիքների դրույքաչափերում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:

բ) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 ՄԵԴ» ՀՈԱԿ բաժնում՝ «Պահակ»-ի «1» հաստիքային միավորը փոխարինել «Պահակ»-ի «0․5» և «0․5» հաստիքային միավորներով՝ համաձայն հավելվածի։

գ)«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տորֆավան բնակավայրի «Հրաշք պարտեզ» մանկապարտեզ» ՀՈԱԿ բաժնում՝ «Պահակ»-ի «0․75» հաստիքային միավորը փոխարինել «Պահակ»-ի «1» հաստիքային միավորով՝ համաձայն հավելվածի:

դ)«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Բանավան» մանկապարտեզ» ՀՈԱԿ բաժնում՝ ավելացնել «Փականագործ»-ի հաստիքային միավոր, իսկ «Դաստիարակ»-ի «1» և «1», «Դաստիարակի օգնական»-ի «1» և «1», «Հավաքարար»-ի «0․5», «Դռնապահ»-ի «0․5» հաստիքային միավորները փոխարինել համապատասխանաբար՝ «Դաստիարակ»-ի «0․585», «0․585», «0․585» և «0․585», «Դաստիարակի օգնական»-ի «0․5», «0․5», «0․5» և «0․5», «Հավաքարար»-ի «1» և «Դռնապահ»-ի «1» հաստիքային միավորներով՝ համաձայն հավելվածի:

ե)<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մշակույթի տուն>> ՀՈԱԿ բաժնում ավելացնել՝ <<Խմբավար պարուսույց>>-ի հաստիք՝ համաձայն հավելվածի:

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


Կողմ -22

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՇՈՏ

ՂԱՐԻԲՅԱՆ ՆԻՆԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՋԵՄԱՐԱ

ԵՓՐԵՄՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ

ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՆԱԻՐԱ

ԽՉԵՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՄԵԼՅԱ

ՇՀՈՅԱՆ ԶԱՎԵՆ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(115.41 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner