Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 148-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2025 թվականի N 148-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ <<ՍՈԼԱՐ ՍԹԱՐ ԻՔՍ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 50-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական  օրենսգրքի>> 216-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով <<ՍՈԼԱՐ ՍԹԱՐ ԻՔՍ>> ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Արաբյանի լիազորված անձի՝ Վարդան Դադայանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է

1.Թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին համայնքի սեփականություն հանդիսացող 05-083-0103-0056 ծածկագրով 0,0528հա, 05-083-0103-0055 ծածկագրով 0․02565հա, 05-083-0104-0106 ծածկագրով 0.77703 հա, 05-083-0500-0006 ծածկագրով 0.02255 հա հողամասերը՝  սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրել <<ՍՈԼԱՐ ՍԹԱՐ ԻՔՍ>> ՍՊԸ-ին՝ Վարդենիս համայնքի Վանեվան բնակավայրում կառուցել 5000 կվտ  հզորությամբ՝ <<ՍՈԼԱՐ ՍԹԱՐ 1>> արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի էլեկտրահաղորդման գծի սպասարկման համար:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի օգտագործման՝  սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 05-083-0103-0056 ծածկագրով 0,0528հա՝ 26500 (քսանվեց հազար հինգ հարյուր), 05-083-0103-0055 ծածկագրով 0․02565հա՝ 13000 (տասներեք հազար), 05-083-0104-0106 ծածկագրով 0.77703 հա՝ 390000 (երեք հարյուր իննսուն հազար), 05-083-0500-0006 ծածկագրով 0.02255 հա՝ 11500 (տասնմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


Կողմ -20

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՇՈՏ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ

ՂԱՐԻԲՅԱՆ ՆԻՆԱ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՋԵՄԱՐԱ

ԵՓՐԵՄՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ

ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՆԱԻՐԱ

ԽՉԵՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ՇՀՈՅԱՆ ԶԱՎԵՆ

ԲԱԶՈՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.12 Մբ)
(1.29 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner