Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշմաբ սահմանված կարգով, հիմք ընդունելով ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ 20.06.2025 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ N-189 եզրակացությունը, <<ԹԻՎ 28 ՇՄՇ>> ԲԲԸ-ի կողմից 10.06.2025 թվականին տրված ինքնակամ իրականացված բենզալցակայանի վերաբերյալ եզրակացությունը և Ղազար Պարգևի Խչեյանի դիմումը`որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Վ. Սարգսյան փողոցի 05-005-0145-0007 ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Վ. Սարգսյան փողոց 12/2 հասցե:
2. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Վ. Սարգսյան փողոց 12/2 հասցեի 05-005-0145-0007 ծածկագրով 0,013 հա հողամասում Ղազար Պարգևի Խչեյանի կողմից 2020 թվականին ինքնակամ կառուցված բենզալցակայան՝ 22,60 քմ (ներքին մակերես՝ 14,6 քմ), սան հանգույց՝ 12,40 քմ (ներքին մակերես՝ 11,10 քմ), ծածկ՝ 85,80 քմ և հարթակ՝ 7,70 քմ (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023WCAVDT) և 0,013 հա հողամասը ճանաչել օրինական, որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
3. ՀՀ կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն որոշման 3-րդ կետի՝ հողամասի գործառական նշանակությունը համարվում է փոփոխված, որպես հասարակական կառուցապատման:
4. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացնել ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: